Հոգնել եմ վաղուց` կեղծ ու սնափառ այս գաղջ աշխարհում անմիտ թևացող հոծ բազմությունից,
Հոգնել եմ շինծու դիմակավորից, դեմքիդ ժպտացող հետևից քանդող մարդկային «ես»-ից...
Ազգակործան նիկոլ փաշինյան, և քեզ սատարող կամակատար քպ-ական պատգամավորներ, անիծյալ վարչախումբ` իմացեք և լա՛վ իմացեք.
- Արցախի կործանումն անջնջելի խարան է լինելու ձեր ճակատին։
Այն գրվելու է աշխարհի հիշողության բոլոր մատյաններում...
Երբ Բաքուն պետական ֆինանսավորմամբ կազմակերպում է «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով քննարկումներ, հրատարակում գրքեր, քարտեզներ ու վավերագրական ֆիլմեր՝ Հայաստանի տարածքը «պատմական ադրբեջանական հող» ներկայացնելու համար, Երևանում իշխանությունները զբաղված են հացահատիկի մասին ֆեյսբուքյան գրառումներով՝ որպես «խաղաղության հաղթանակ»...